Հասարակական

Հեղափոխությունից հետո երևանցիների ավելի քան 80%-ը ոստիկանության աշխատանքի փոփոխությունները դրական է գնահատել

1 րոպեի ընթերցում

Հեղափոխությունից հետո երևանցիների ավելի քան 80%-ը ոստիկանության աշխատանքի փոփոխությունները դրական է գնահատել

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանցիների 81,1%-ը հեղափոխությունից հետո ոստիկանության աշխատանքում տեղի ունեցած փոփոխությունները դրական է գնահատել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով` այս մասին վկայում են «Երևանցիները՝ Երևանի մասին» խորագրով հարցման արդյունքները:

«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Ոստիկանության աշխատանքի փոփոխությունները հեղափոխությունից հետո: Նրանց 28,9%-ը նշել է` լիովին դրական, 52,2%-ը` ավելի շուտ դրական, 4,8%-ի կարծիքով` ոչինչ չի փոխվել, 3,5%-ն էլ ընդհանրապես բացասական գնահատական է տվել: Ընդհանուր առմամբ երևանցիների 81,1%-ը դրական է գնահատել ոստիկանության աշխատանքի փոփոխությունները»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումն իրականացվել է դեկտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 602 քաղաքացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում