Սպորտ

Տարին հաջող էր բոլոր տարիքային խմբերի թիմերի համար. Լևոն Ջուլֆալակյան 

1 րոպեի ընթերցում

Տարին հաջող էր բոլոր տարիքային խմբերի թիմերի համար. Լևոն Ջուլֆալակյան 

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ավարտվող տարին հաջող է համարում:

«Անցնող` 2018 թվականը, պատանեկան, երիտասարդական և մեծահասակների հավաքական թիմերի համար բավականին հաջող էր: Մեծահասակները 8 մեդալ նվաճեցին բոլոր միջազգային մրցաշարերում, որը գերազանց հաջողություն եմ համարում: Լավ արդյունքներ են նաև արծաթե և բրոնզե մեդալները, որոնք նվաճվեցին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը:

Հունվարի 17-ին հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Թիմի մի մասը փետրվարին կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք միջազգային մրցաշարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում