Ավագանին հաստատեց մայրաքաղաքի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանին 28 կողմ, 10 դեմ և 12 ձեռնպահ ձայների համամասնությամբ հաստատեց Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասաց, որ Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը մշակվել է հաշվի առնելով սեպտեմբերի 23-ին անցկացված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները:

Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հիմնական նպատակն է՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները:

«Առաջիկա 5 տարիների ծրագրերն ու միջոցառումները կազմվել են՝ հիմք ընդունելով մայրաքաղաքի զարգացման գերակայությունները, առկա հիմնախնդիրները և ֆինանսավորման հնարավորությունները։ Ծրագիրն ուղղված է քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների զարգացմանը: Ծրագրի նպատակն է իրականացնել համակարգային բարեփոխումներ՝ նոր մոտեցումների կիրառմամբ՝ հաշվի առնելով քաղաքացու շահերի և իրավունքների պաշտպանությունը»,-ասաց նա:

Հայկ Սարգսյանի խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է վերջնականապես լուծել մայրաքաղաքի աղբահանության և, ընդհանրապես, կենցաղային կոշտ թափոնների կառավարման խնդիրները՝ նոր և ժամանակակից լուծումներով: Քաղաքաշինության ոլորտում միասնական մոտեցումների ձևավորումը և քաղաքային զարգացման քաղաքաշինական ռազմավարության մշակումը ծրագրով նախատեսված առաջնային և անհետաձգելի քայլերից են: Հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումները, ոլորտի ամբողջական արդիականացումը և ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրումը 2019-2023 թթ. հնգամյա ծրագրի գերակա ուղղություններից են:

Ծրագրով նախատեսվում է բնակարանային-կոմունալ ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը և կառավարման մարմինների նկատմամբ բնակիչների վստահության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացում: Նախատեսվում է խիստ վերահսկողության տակ պահել բնապահպանության ոլորտը՝ բացառելով հանրային կանաչ տարածքների հաշվին կառուցապատման արդյունքում կանաչ տարածքների ոչնչացումը: Ծրագիրը նաև նախատեսում է իրականացնել նպատակային ծրագրեր կանաչապատման նոր մոտեցումների կիրառման միջոցով: Կիրականացվեն նաև էներգախնայողությանը, էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմանն ուղղված ծրագրեր, որոնք կնպաստեն քաղաքի էկոլոգիական վիճակի բարելավմանը, ֆինանսական ռեսուրսների խնայողությանն ու արդյունավետության բարձրացմանը: Գերակա ուղղություններից է լինելու առողջապահության և սոցիալական ապահովության համակարգերի բարելավումը, Երևան քաղաքում կրթական համակարգի որակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Հասցեական և նպատակային ծրագրեր կիրականացվեն մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման նպատակով: Երևանի զարգացման հնգամյա ծրագրի առանձին ոլորտ է հանդիսանում «Խելացի Երևան» ծրագիրը, որով կարևորվում են կառավարման օպտիմալացումն ու ծառայությունների որակի բարելավումը, նոր տեխնոլոգիաների լայն կիրառությանը։

Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրով քաղաքային տնտեսության զարգացման գործում մեծ կարևորություն է տրվում համայնք-մասնավոր հատված համագործակցությանը և համատեղ իրագործվող ծրագրերի շրջանակի ընդլայնմանը։

Հայերեն العربية English Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից