Ադրբեջանագետը Մամեդյարովի հայտարարությունը սադրիչ ու ապակառուցողական է որակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականին ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում էական փոփոխությունը քիչ հավանական է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները նոր են, և դեռ ընթանում է բանակցային գործընթացն ուսումնասիրելու պրոցես:

«Այսինքն՝ մենք դեռ բուն բանակցություններին չենք հասել: 2019 թվականի միակ քննարկումները լինելու են սահմանին լարվածությունը նվազեցնելուն ուղղված: Ես կարծում եմ, որ հայկական կողմը պետք է շարունակի իր դիրքորոշումը Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցի հետ կապված, այնինչ Ադրբեջանը փորձում է շրջանցել այդ հարցը»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ արցախահայության անվտանգությունն ապահովելու և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տալու մասին հայտարարությանը՝ ադրբեջանագետը նշեց, որ դա ապակառուցողական մոտեցում է և կրում է սադրիչ բնույթ:

«Նման հայտարարությունները նորություն չեն, նախկինում ևս բազմիցս եղել են: Ադրբեջանի կազմում Արցախի լինելու հարցն առհասարակ քննարկման թեմա չէ: Այն, որ Մամեդյարովն ասում է կվերաբերենք այնպես, ինչպես մյուս փոքրամասնություններին, ես կարծում եմ, որ հերթական սադրիչ հայտարարություն է: Մենք հստակ կարող ենք ասել, որ իրենց մոտ որևէ փոքրամասնություն որևէ իրավունքից չի օգտվում, էլ չենք խոսում նրանց անվտանգության խնդրի մասին: Բոլոր փոքրամասնություններին միշտ ճնշել են: Ինչ վերաբերում է հայերին, ապա մենք տեսել ենք Արցախի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը, Նախիջևանի հայաթափումը, Սումգայիթի, Բաքվի ջարդերը: Ոչ մի երաշխիք չկա, որ ամենաբարձր կարգավիճակի դեպքում Արցախի բնակչությանը վտանգ չի սպառնա»,-ասաց ադրբեջանագետը:

Հայերեն English Français Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին