Մարզային

Կյանքի մեկ դարը բոլորած Թագուշ Իսպիրյանը Գավառի քաղաքապետարանի կողմից պարգեւատրվեց 100 հազար դրամով

1 րոպեի ընթերցում

Կյանքի մեկ դարը բոլորած Թագուշ Իսպիրյանը Գավառի քաղաքապետարանի կողմից պարգեւատրվեց 100 հազար դրամով

ԳԱՎԱՌ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 2018 թվականին կյանքի 100 տարին բոլորած Թագուշ Իսպիրյանը Նոր տարվա տոներին ընդառաջ Գավառի քաղաքապետարանի կողմից պարգեւատրվեց 100 հազար դրամով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը, կյանքի մեկ դարը բոլորած Թագուշ Իսպիրյանը գտնվում է առողջ վիճակում, իր ձեռք ու ոտքով ու գանգատվում է միայն իր տարիքից: Նա ունեցել է յոթ զավակª երեք տղա եւ չորս աղջիկ, որոնցից այժմ կենդանի են մնացել միայն Վոլոդյա որդին եւ երկու դուստրերը, ում խնամքն ու հոգատարությունն այժմ վայելում է Թագուշ տատիկը: Նա անգիր հիշում է իր 22 թոռներին, բայց ծոռների ու թոռներ անունններն արդեն խառնում է: Թագուշ տատիկը սիրով դիտում է հնդկական սերիալները եւ հետեւում Հայաստանի քաղաքական կյանքի ընթացքին: «Կուզեմ, որ Նիկոլս էս երկիրը դզի, դարձնի այ էսպես` կարգին երկիր, մեշու էլ թոշակներ հավելցնա»,-իր սրտի ցանկությունն է հայտնել Թագուշը` միաժամանակ իր երախտագիտությունը հայտնելով Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին եւ քաղաքապետարանի աշխատակազմին ու ավագանու անդամներինª իրեն հարգելու եւ ուշադրության արժանացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում