«Սանիթեք»-ի տեխնիկան մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու համար բավարար չէ. Հայկ Մարության

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սանիթեք» ընկերության տեխնիկան մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու համար բավարար չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ արվում է մայրաքաղաքում աղբահանության և ձնամաքրման մասով իրավիճակը շտկելու համար: «Մենք բազմիցս այցելել ենք «Սանիթեք» ընկերություն, իրենց տեխնիկան ենք ստուգել:Մենք բանակցել ենք տարբեր ճանշինների հետ, որպեսզի իրենք իրենց տեխնիկան, որը չի օգտագործվում ձմռանը, վարձակալությամբ տրամադրեն ընկերությանը: Ունենալով տեխնիկայի այս ամբողջ քանակը՝ մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք հաղթահարել ձմռան դժվարությունները»,-ասաց նա:

Հայկ Մարությանը հիշեցրեց, որ մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքների համար պատասխանատու է միայն «Սանիթեք»-ը, բայց, քանի որ քաղաքը բոլորինս է, ներգրավելու են հնարավոր բոլոր ուժերը: «Մենք ամեն ինչ կանենք օգնելու համար ընկերությանը: Այս տարվա ձնամաքրման աշխատանքներում կարգ ու կանոն է մտցվելու և չեն լինելու ընտրովի ձնամաքրման աշխատանքներ»,- հավելեց նա:

Հայերեն العربية

Ալբերտայի նահանգն, ըստ նախնական տվյալների, դեմ է քվեարկել Կանադայից անկախանալու շուրջ հանրաքվեի անցկացմանը

Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկ

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանը

Վենսը հրաժարվել է աջակցություն հայտնել Նեթանյահուին ընտրություններից առաջ

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրը

Փաշինյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների կոնտեքստում ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին խոսակցություններին

Իսրայել չհայտարարված այցի ժամանակ Հեգսեթը հանդիպել է Նեթանյահուի հետ. Axios

Քաղաքային կենսաբազմազանության գոտի՝ Երևանի սրտում

Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

ԻՀՊԿ-ն սպառնացել է թիրախավորել Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա ինտերնետային մալուխները