ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Վազիսուբանի արավարձանում ավազակային հարձակում Է կատարվել «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rustavi2 հեռուստաալիքը:
Նրա տեղեկատվությամբ՝ չորս դիմակավոր անձինք բանկի շենք են ներխուժել աշխատանքի ավարտվելուց առաջ այն պահին, երբ ինկասացիայի ավտոմեքենան պետք Է վերցներ փողերը: Ականատեսների խոսքով՝ հարձակվողները զինված Էին ինքնաձիգներով ու կացիններով:
Միջադեպի հետեւանքով տուժել Է բանկի պահպանության աշխատակիցը, որը վիրավորում Է ստացել ճակատին: Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել Է հիվանդանոց: Հայտնի Է, որ հարձակվողներին հաջողվել Է վերցնել փողերը, սակայն կոնկրետ գումարն առայժմ չի ճշտվում: Տեղում աշխատում Է ոստիկանությունը:
Հարձակվողներին հաջողվել Է փախչել: Առայժմ ոչ ոք բերման չի ենթարկվել: Հարուցվել Է քրեական գործ: