Մարզային

Դիլիջանի Թախտա թաղամաս տանող ճանապարհը կհիմնանորոգվի. այն երկար տարիներ գտնվում է անմխիթար վիճակում

1 րոպեի ընթերցում

Դիլիջանի Թախտա թաղամաս տանող ճանապարհը կհիմնանորոգվի. այն երկար տարիներ գտնվում է անմխիթար վիճակում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբԴիլիջան համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 40 մլն 326.1 հազար դրամ ֆինանսական միջոցները կուղղվեն Թախտա թաղամաս տանող ճանապարհիհիմնանորոգման աշխատանքների իրականացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Դիլիջան համայնքի Թախտա թաղամաս տանող ճանապարհը երկար տարիներ հիմնանորոգման չի ենթարկվել, ինչը դժվարություններ է առաջացնում փողոցային անվտանգ երթևեկության առումով։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռիԹախտա թաղամաս տանող ճանապարհը հիմնանորոգել՝ այնհամապատասխանեցնելով ժամանակի պահանջներին և չափորոշիչներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում