Հասարակական

ՊԵԿ-ը հորդորում է վճարովի ավտոկանգառների գործունեության համար վճարել սահմանված արտոնագրային հարկը. ապօրինի ձեռնարկատերերը կենթարկվեն պատասխանատվության

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է վճարովի ավտոկանգառների գործունեության համար վճարել սահմանված արտոնագրային հարկը, հակառակ դեպքում կկիրառվի Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում ասված է.

«Առևտրային, հանրային սննդի և այլ օբյեկտների կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող կամ վարձակալությամբ օգտագործվող տարածքներում տրամադրվող ավտոկանգառների համար առանձին դեպքերում գանձվում են վճարներ` չկիրառելով ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր: Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ նշված գործունեությունը Հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է արտոնագրային հարկով հարկման օբյեկտ` առաջարկում ենք օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկել, վճարել արտոնագրային հարկը և ստանալ արտոնագիր` սահմանված պատասխանատվությունից խուսափելու համար:

Նույն գործունեությունը պետական գրանցում չստացած կամ հարկային մարմնում չհաշվառված ֆիզիկական անձանց կողմից իրականացվելու դեպքում կդիտարկվի որպես ապօրինի ձեռնարկատիրություն և կկիրառվի Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը, այն է` տուգանք այդ գործունեության արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ձեռնարկատիրական եկամտի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից»:

Հայերեն Русский

Դեսպան Արման Խաչատրյանը հյուրընկալել է արհեստական բանականության ոլորտում Ֆրանսիայի խոշորագույն «Mistral AI» ընկերության համահիմնադրին

Մայիսի 14-ի միջոցառումների անոնս

ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին

Պուտինը հայտնել է, որ ամսական 50-60 հազար մարդ կամավորագրվում է ռազմական գործողություններին մասնակցելու համար

Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպես պաշտպանվել

Թրամփի բանագնացներ Ուիթքոֆը և Քելոգը կմեկնեն Ստամբուլ՝ հետևելու ՌԴ-Ուկրաինա բանակցությունների ընթացքին

Արմեն Գրիգորյանն ու Աջիթ Դովալը քննարկել են Հայաստան-Հնդկաստան օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/05/25

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

Ասիական ինդեքսներն աճել են- 13/05/25