Հասարակական

Հակոբ Արշակյանը ցանկանում է մնալ գործադիր մարմնում

1 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը ցանկանում է մնալ գործադիր մարմնում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀտրանսպորտի,կապի ևտեղեկատվական տեխնոլոգիաներինախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանն իրեն պատկերացնում է գործադիր մարմնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին hայտնեց Արշակյանը՝ հավելելով, որ նախարարի պաշտոնում մնալ կամ չմնալու հարցի վերաբերյալ որոշում դեո չկա:

«Օրերս պարզ կլինի, կհայտարարվի դրա մասին: Ես ցանկություն ունեմ մնալ գործադիրում, որովհետև ինձ այնտեղ եմ պատկերացնում՝ իմ ունեցած գիտելիքները կիրառելու ի շահ Հայաստանի Հանրապետության»,- ասաց Արշակյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում