Տնտեսություն

Ավագանին դեկտեմբերի 25-ի նիստում կհաստատի բյուջեն

1 րոպեի ընթերցում

Ավագանին դեկտեմբերի 25-ի նիստում կհաստատի բյուջեն

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին դեկտեմբերի 25-ին նիստ է գումարելու, որի օրակարգային հարցերից է լինելու Երևանի 2019 թ. բյուջեի հաստատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրակարգում ընդգրկված նախագծի համաձայն` մայրաքաղաքի2019 թվականի բյուջենեկամուտների գծով 83,077,572.0 հազ. դրամ է,ծախսերի գծով՝ 84,346,812.0 հազ. դրամ, իսկ բյուջեի պակասուրդը՝ 1,269.240 հազ. դրամ։

Երևանու ավագանու նիստում ընդգրկված մեկ այլ հարցով քննարկման կդրվի Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հաստատման հարցը:

Ընդհանուր նիստի օրակարգում տասը հարց է ընդգրկված:

Նշենք, որ Երևանի ավագանու ԼՈւՅՍ խմբակցությունը, մանրամասն ուսումնասիրելով նախագիծը, արձանագրել է, որ այն ետընթաց է նույնիսկ ի համեմատ 2018թ. Երևանի բյուջեի, որն այդքան քննադատեց Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը և մի շարք հիմնավորումներով դեմ քվեարկեց դրան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում