Հասարակական

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կանխել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարզաբանել է «Լուսակերտ» ՍՊԸ տնօրինության տարածած հայտարարությունն այն մասին, թե սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «հանիրավի» արգելում է ՌԴ-ից 302.400 հատ հավկիթի ներմուծումը, և վստահեցրել, որ առկա են խմբաքանակն ուղեկցող անվտանգությունը հավաստող ԵԱՏՄ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սննդամթերքի անվտանգտության տեսչական մարմնի տարածած պարզաբանող հայտարարության մեջ ասված է.

«Խոսելով փաստաթղթերի մասին, այդուհանդերձ, տնտեսվարողը մոռացել է նշել, որ ներմուծումն արգելվել է այլ պատճառով։

Իսկ արգելանքի պատճառը «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձն է։ Բեռի երևացող հատվածներում դրվել են մակնշված հավկիթների տուփեր, իսկ դրանց ետևում եղել են առանց որևէ ժամկետի, կեղտոտ, արյունոտ, ջարդված հավկիթներ, ինչը ՀՀ կառավարության 2011թ․ սեպտեմբերի 29-ի«Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»թիվ 1438-Ն որոշմաննորմերի պահանջների կոպիտ խախտում է:

Չփաթեթավորված ձվերիյուրաքանչյուր միավորի վրապետք է նշվի արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը, տեսակը, քաշային կարգին համապատասխանող ծածկագիրը, տեսակավորման ամսաթիվը և պիտանիության ժամկետը:

Ձվերի և ձվամթերքիսպառողականտարայի`ստվարաթղթե պալարային տուփի և միջադիրների,յուրաքանչյուրմիավորիվրայի մակնշումը պետք է ներառի արտադրող, փաթեթավորող, արտահանող, ներմուծող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում), ձվի կամ ձվամթերքի անվանումը` ներառյալ թռչնի տեսակը, ձվերի տեսակը և կարգը, ձվերի քանակը մեկ փաթեթվածքում, արտադրության ամսաթիվը, պիտանիության ժամկետը և պահման պայմանները:

Այսպիսով, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Լուսակերտ» ՍՊԸ հավկիթների ներմուծումն արգելվել էՁվիևձվամթերքիտեխնիկականկանոնակարգով սահմանվածպահանջների խախտման պատճառով:

ՀԳՏարօրինակ է, որ տնտեսվարող սուբյեկտը դժգոհում է նաև այն կազմակերպությունից, որի հետ միասին ամեն տարի դիմում էին ՀՀ կառավարությանը` խնդրելով հնարավորինս խստացնել հսկողությունը երկիր ներմուծվող հավկիթների նկատմամբ՝ պատճառաբանելով, որ ոչ տեղական արտադրանքի իրացումը տեղականի անվան տակ տարիների ընթացքում քայքայել է թռչնաբուծության ոլորտը` ինչ-որ ժամանակահատվածում թռչնարտադրությամբ ինքնաբավ երկիրը վերածելով ներմուծողի։ Այժմ նույն տնտեսվարողը փորձում է ներկրել արտադրանք՝ չապահովելով օրենսդրական նորմերով սահմանված պահանջները։

Տեսչական մարմինը երբևէ չի ստեղծել լրացուցիչ խոչընդոտներ տնտեսվարողների համար, իսկ օրենսդրության պահանջները պահպանելու և ցանկացած խախտում, անհամապատասխանություն կամ կեղծիք բացահայտելու հարցում միշտ լինելու է առավելագույնս հետևողական»։

Հայերեն Русский

Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման և ճշմարտությունն ասողներին լռեցնելու արշավը․ Ադամ Շիֆ

ՆԱՏՕ-ի երկրները պետք է զգալիորեն ավելի շատ ծախսեն պաշտպանության վրա. Ռյուտե

Հարավային Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հանրահավաքներ են անցկացվել

Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հիշատակել ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը

Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել Բուենոս Այրեսում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայկական Balchug Capital ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում Goldman Sachs բանկի ձեռքբերման գործարքի փակման մասին

Պակիստանը և Հնդկաստանը միմյանց ուղղությամբ  կրակոցներ են արձակել վերահսկողության գծում

Թրամփը հայտնել է, որ մեծ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա

110 տարի անց շատերը շարունակում են ժխտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը. Բրեդ Շերման

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին առաջընթաց են գրանցել․ Ռյուտե