Քաղաքականություն

Ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Որքանով որ տեղյակ եմ, ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ, ի դեպ, ոչ միայն Հայաստանի, այլ նաև նախկին Խորհրդային Միության այն երկրների հետ, որոնք մոտ են մեր սահմաններին։ Չեմ թաքցնի, այդ հարցը մեզ անհանգստացնում է, և մենք հիմա երկխոսություններ ենք վարում», - նշեց դեսպանը։

Դեսպանի խոսքով` իր ունեցած տվյալների համաձայն, հայկական կողմի հետ երկխոսությունը կառուցողական հունով է ընթանում։

«Այսինքն՝ հարցերի շուրջ ունենք փոխըմբռնում, և ես չեմ բացառում, որ ինչ-որ մի փուլում մենք հասնենք ընդհանուր համաձայնության։ Թե ինչ ձևաչափով այդ համաձայնությունը կամրագրվի, ես պատրաստ չեմ հիմա դա ձեզ ասել, բայց արգելքի, թելադրանքի մասին խոսք լինել չի կարող։ Ես նորից եմ կրկնում՝ դեռ հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում, թե երբ կլինի համաձայնագիրը և ինչ ձևաչափով, ես այս փուլում այդ մասին ոչինչ ասել չեմ կարող։ Կա երկխոսություն և ձգտում՝ հասնելու փոխըմբռնման, այդ թվում՝ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքների թափանցիկության, այդ լաբորատորիաներում օտարերկրյա զինվորականների ծառայել-չծառայելու հարցերի շուրջ», - ասաց Կոպիրկինը:

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայում Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:

«Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում այն փաստաթղթի նախապատրաստումը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինծառայողների բացակայությունը և այն, որ այնտեղ կատարվող ամեն բան որևէ ռիսկերի ու սպառնալիքների տեսանկյունից թափանցիկ կլինի»,-ասել էր Լավրովը:

Հայերեն

Այստեղ երգելը հետաքրքիր է. «Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակ Պարգը ելույթ ունեցավ Երևանի մետրոպոլիտենում

Ստամբուլում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ԱԺ նախագահը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերի խնդրին

Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի շուրջ  բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը մերժեն ԱՄՆ-ի պլանը. Վենս

Գյումրիից նոր ուղղությամբ թռիչք իրականացնող ավիաընկերությունը կստանա աջակցություն կառավարությունից

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերը

Սուրբ Պետրոսի տաճարում մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հրաժեշտի արարողությունը

Ֆասթ Բանկը թվային ինքնության մատակարար ընկերության՝ imID հիմնադիր խորհրդի անդամ և բաժնետեր է

Գիտության ոլորտի ֆինանսավորումը կախված է նաև գիտնականներից և նրանց նախաձեռնություններից. ՀՀ նախագահ

Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացել է Մարտիրոս Սարյանի 145-ամյակին նվիրված միջոցառում