Սպորտ

Ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորում է «ԱՐՄԵՆՊՐԵՍԻ» 100-ամյակը 

2 րոպեի ընթերցում

Ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորում է «ԱՐՄԵՆՊՐԵՍԻ» 100-ամյակը 

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորել է«Արմենպրես»պետական լրատվական գործակալության հիմնադրման 100-ամյակի առթիվ:

Շնորհավորանքում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիան` անձնակազմի, մարզիկների և մարզիչների անունից իր ջերմագին շնորհավորանքներն է փոխանցում Հայաստանի առաջին պետական լրատվական գործակալության հիմնադրման 100-ամյակի առիթով: «Արմենպրեսը» մեր կողքին է մեր մեծ նվաճումների, հաղթանակների ժամանակ: Մենք միշտ աչալուրջ հետևում ենք ձեր պրոֆեսիոնալ աշխատանքին, ստանում հավաստի լուրեր: Ձեզ բեղմնավոր տարիներ, աշխատանքային նորանոր բարձունքներ ենք մաղթում:

Եվս մեկ անգամ ընդունեք մեր հաղթական շնորհավորանքները…»։

«Արմենպրես»-ը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է մի շարք լրատվական ժապավեններ` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո նորություններ:

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում