Տնտեսություն

ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

1 րոպեի ընթերցում

ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ 2018-ի տնտեսական աճը բավականին բարձր է՝ 5 տոկոսի շրջանակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալՆերսես Երիցյանը դեկտեմբերի 14-ին կայացած «Ֆիչ Ռեյթինգս»-ի երևանյան համաժողովին:

«Տնտեսական աճը բավականին բարձր է՝ մեր գնահատականներով 5 տոկոսի շրջանակներում, վերջին եռամսյակի դրությամբ՝ 6.5 տոկոսից ավելի տնտեսական աճ: Երկարաժամկետ գնահատականներում քննարկում ենք նաև պոտենցիալ աճի հնարավորությունները: Այդ պոտենցիալը մենք տեսնում ենք 5 տոկոսի շրջանակում, եթե բազային գնահատում անենք»,-ասաց Երիցյանը:

Նրա խոսքով՝ իսկ եթե որպես հիմք ընդունեն այն կառուցվածքային բարեփոխումները, որ կառավարության ծրագրով հրապարակվել է, կարող են ակնկալել ավելի բարձր տնտեսական աճ: Այդուհանդերձ, ԿԲ-ի կանխատեսումները միջին ժամկետում 5 տոկոսի շրջանակում են: Երիցյանի կարծիքով՝ դա մի քանի տարիների ընթացքում կարագանա:

Նա նաև կարծում է, որ 2018-ի ընթացքում տնտեսական և դրամավարկային քաղաքականության հիմնական նպատակադրումներին հասնում են: Տարին ավարտելուց հետո կարող են գնահատականներ տալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում