Քաղաքականություն

Մարիա Զախարովան տեսնում է հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ

1 րոպեի ընթերցում

Մարիա Զախարովան տեսնում է հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Ռուսաստանը երկկողմ հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին կայացած ճեպազրույցի ընթացքում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ունենք բոլոր հնարավորությունները պահպանել և զարգացնել այն դինամիկան, որն ավելի վաղ դրվել է մեր հարաբերությունների հիմքում: Մենք ունենք երկկողմ հարաբերությունների զարգացման հրաշալի դինամիկա, որը արդյունք է տարիների աշխատանքի, որն օգուտ է բերել երկու երկրների ժողովուրդներին: Ես կարծում եմ, որ Հայաստանում գիտեն, թե Ռուսաստանը ինչ ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ հարկավոր է պահպանել երկկողմ փոխգործակցության դինամիկան և խորացնել բոլոր այն ուղղություններով, որոնք առկա են և, միգուցե, բացել համագործակցության նոր ուղղություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում