Քաղաքականություն

Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել

1 րոպեի ընթերցում

Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները ավելի կխորանան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը:

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ նկարագրելով դրանք որպես հարևան երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների տենդենց:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո հայ-իրանական հարաբերություններն ավելի կընդլայնվեն: Շեշտելով, որ հարևանների հետ հարաբերությունները յուրահատուկ տեղ ունեն Իրանի արտաքին քաղաքականության մեջ, քանի որ դրանք որոշիչ նշանակություն ունեն տարածաշրջանի բոլոր երկրների կայունության, բարգավաճման և անվտանգության համար՝ Ղասեմին նկատել է, որ հաստատված են խորը մշակութային և պատմական կապեր Իրանի և նրա բոլոր հարևանների միջև, որոնք մեծ նշանակություն ունեն Իրանի համար:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում