Արթուր Վանեցյանի համոզմամբ՝ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ընտրություններ են անցկացվելու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 4/35 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն ազատ Հայաստանի:

«Ես քվեարկել եմ այն Հայաստանի համար, որտեղ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ով պետք է լինի իր իշխանությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լինելու են աննախադեպ ու արդար: Ըստ նրա՝ Հայաստանի քաղաքացիները դրանում մի քանի ժամից կհամոզվեն:

«Հայաստանում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է, առայժմ արտառոց դեպքեր չեն եղել: Մեկ, երկու դեպք եղել է հոսանքազրկման հետ կապված, սակայն շատ արագ շտկվել է իրավիճակը: Ընտրակաշառքի մասին ոչ մի տեղեկություն չունենք, բոլոր ծառայությունները աշխատում են, եթե լինի դեպք՝ շատ արագ կարձագանքենք»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Հայերեն English Русский

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին