Սրանք պետք է լինեն ընտրություններ ապագայի համար. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցեց քվեարկությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով ԱԺ արտահերթ ընտրություններում կատարեց իր քվեարկությունը, մաղթեց, որ ընտրություններն անցնեն ազատ ու անկախ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահ Արմեն Սարգսյանը, ով քվեարկության էր եկել տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, իր քաղաքացիական պարտքը կատարեց 9/59 ընտրատեղամասում:

«Ես ուզում եմ շնորհավորել ՀՀ բոլոր քաղաքացիներին այս օրվա առթիվ: Սա կարևոր օր է, երբ ժողովուրդը պետք արտահայտի իր կամքը: Քանի որ սա ժողովրդի կարևորագույն իրավունքն է, հետևաբար սա տոն է: Հույս ունեմ, որ մեզնից յուրաքանչյուրը կկատարի իր պարտականությունը՝ գալով ընտրատեղամաս ու ընտրելով: Ընդ որում, ընտրելով ազատ, անկաշկանդ և անկախ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը:

Նա հույս հայտնեց, որ ընտրությունները կլինեն ազատ և անկախ: «Սրանք պետք է լինեն ընտրություններ ապագայի համար: Յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի և դատի իր խղճով, մտածի իր ընտանիքի, երեխաների մասին, այն պատասխանատվության մասին, որը կրում է: Իսկ երկրի ապագայի համար պատասխանատվություն կրում են բոլորը՝ և՛ նախագահը, և՛ վարչապետը, և՛ Ազգային ժողովը, և՛ նախարարները, բայց նախ և առաջ՝ յուրաքանչյուր քաղաքացի: Սա յուրաքանչյուր քաղաքացու համար իր պարտականությունն ու պատասխանատվությունը ցուցադրելու պահն է: Ուստի կրկին ուզում եմ ձեզ շնորհավորել ընտրությունների առթիվ և մաղթել, որ ընտրությունները լինեն իսկապես ազատ և անկախ»,- հայտարարեց նախագահ Սարգսյանը:

Հայերեն العربية English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին