Հասարակական

Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դեկտեմբերի 7-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության կոմիտեի 13-րդ նիստի ընթացքում կոմիտեի անդամների կողմից միաձայն որոշում է կայացվել Հայաստանի կողմից ներկայացված «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» (Monastery of Geghard and the Upper Azat Valley) վայրին՝ որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող արժեք, ուժեղացված պաշտպանության կարգավիճակ (Enhanced protection) շնորհելու վերաբերյալ։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այսպիսով «Գեղարդի վանք և Ազատ գետի վերի հովիտ» վայրը դարձել է Հայաստանի առաջին մշակութային արժեքը, որին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ է տրամադրվել։

«Գեղարդի վանք և Ազատ գետի վերի հովիտ» վայրը 2000 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ հանդիսանալով մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձան: «Ուժեղացված պաշտպանությունը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար: Այն նպատակ է հետապնդում ապահովել մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հատուկ հուշարձանների լիարժեք և արդյունավետ պաշտպանությունը` միջազգային կամ ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ: Մեխանիզմը պահանջում է հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ նման հուշարձանի վրա հարձակումից, ինչպես նաև այն կամ դրա անմիջական շրջապատը ռազմական նպատակներով ցանկացած օգտագործումից: Արձանագրությունը նաև սահմանում է քրեական պատիժներ` ֆիզիկական անձանց կողմից մշակութային արժեքի նկատմամբ ուժեղացված պաշտպանությունը խախտելու պարագայում: Ուժեղացված պաշտպանության կարգավիճակ ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում այժմ ընդգրկված է մարդկության համար բացառիկ արժեք հանդիսացող 17 մշակութային արժեք։

Հայերեն English Русский

Աթենքում կայացել է Լեռնային Ղարաբաղի հայկական վտանգված մշակութային ժառանգությանը նվիրված միջոցառում

Գյումրիում ավագանու ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է  ընտրողների 22.70%-ը, Փարաքարում՝ 33.71%-ը

Գյումրիում չորս ուժերի առաջին համարներն իրենց տեսակետները հայտնեցին ընտրությունների ու քաղաքի զարգացման վերաբերյալ

Գյումրիում և Փարաքարում ընտրություններն անցկացնող հանձնաժողովները հայտարարություն են տարածել քվեարկության օրվա նախընտրական քարոզչության արգելքի մասին

Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների 2 ահազանգ է ստացվել

Գյումրիում ավագանու ընտրություններին, ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել է  ընտրողների 7.28%-ը, Փարաքարում՝ 14.76%-ը

ՄԻՊ աշխատակազմն իրավական խորհրդատվություն է տրամադրում և ուսումնասիրում ԶԼՄ-ների հրապարակումները՝ Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների հետ կապված

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը ավտոտեխսպասարկման կետի հարակից շինություններ

Ավագանու արտահերթ ընտրություններ Գյումրիում և Փարաքարում. մեկնարկել է քվեարկությունը

ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքների մասնակցած պահեստազորայինների հետ