Հասարակական

ԵՊՀ-ն ու ՀԱՀ-ն կրթական նոր ծրագրեր կունենան. Կառավարությունը հաստատեց 2019-2020 ուստարվա մասնագիտությունների ցանկը

1 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ն ու ՀԱՀ-ն կրթական նոր ծրագրեր կունենան. Կառավարությունը հաստատեց 2019-2020 ուստարվա մասնագիտությունների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2019-2020 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հերթական նիստում:

«Որոշակի փոփոխություններ են կատարվել: Ամերիկյան համալսարանը «Տվյալագիտություն» կրթական ծրագիր է իրականացնելու, ԵՊՀ-ն՝«Կիրառական վիճակագրություն», տվյալների գիտություն: Մասնավոր բուհերից որոշները դադարեցրել են կրթական գործունեությունը»,- ասաց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում