Քաղաքականություն

Արցախը հանձնելու համար մեղադրանքներ հնչեցնողները պետք է պարզաբանում տան. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Արցախը հանձնելու համար մեղադրանքներ հնչեցնողները պետք է պարզաբանում տան. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թեկնածուներին ԱԱԾ-ով չի սպառնում:

«Ընդհակառակը, ես մեզ եմ ԱԱԾ-ով սպառնում: Մեզ ասում են՝ դուք դավադրություն եք անում Արցախը հանձնելու համար: Հիմա մեզ մեղադրում են…Եթե մենք լռության մատնենք, ապա կասեն, ուրեմն, ծածկադմփոց են անում: Կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է հրավիրի այդ հայտարարության հեղինակներին և ընտրություններից առաջ. եթե պարզվի մենք դավադրության մեջ ենք, ապա ժողովուրդն իմանա այդ մասին: Եթե պարզվի, որ դա սուտ է, ապա այդ ժամանակ առնվազն պետք է իմանալ, որ ոմանք ստախոս են, ընդ որում, էժանագին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում