Հասարակական

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պահածոյի գործարանի 65 աշխատակցի ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից

1 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պահածոյի գործարանի 65 աշխատակցի ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր) 65 աշխատակից չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների և չունեն սանիտարական գրքույկներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, վերահսկիչը նրանց ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում