Զոհրաբ Մնացականյանը Ֆեդերիկա Մոգերինիի հետ քննարկել է Հայաստան- ԵՄ օրակարգը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 4-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

ԱԳՆ ղեկավարը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի մի շարք հարցեր: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի նոր կառավարությունը մշտապես ի ցույց է դրել իր հանձնառությունը և քաղաքական կամքը՝ արդյունավետորեն կիրարկելու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և գործնական քայլեր է կատարել այս ուղղությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւհանրային դիվանագիտության վարչությունից,այդ առնչությամբ զրուցակիցները կարևորեցին հունիսին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի և նոյեմբերին Երևանում ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստերի անցկացումը, որոնք հնարավորություն ընձեռեցին Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի շուրջ համապարփակ քննարկումներ ծավալելու համար: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի հաջորդ նիստին ընդառաջ կարևորվեց ոլորտային և փորձագիտական մակարդակի հանդիպումների անցկացումը:

Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Արևելյան գործընկերության տասնամյակը լավ հնարավորություն է գնահատելու մինչ օրս գործընկերության շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և ուրվագծելու զարգացման հեռանկարները։

ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց Հայաստանի կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա բարեփոխումների իրականացման ուղղությամբ գրանցած ձեռքբերումները։ Անդրադառնալով Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ վստահելի և արդար ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։ Որպես Հայաստանի զարգացման օրակարգի հիմնասյուներ՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը, ի թիվս այլոց, առանձնացրեց բարձր տեխնոլոգիաների և նորարարության, ստեղծագործ կրթության ոլորտները:

ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաց Մնացականյանը ԵՄ պաշտոնյային տեղեկացրեց ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումները և վերահաստատեց Հայաստանի՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը։

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի, մտքեր փոխանակեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:

Հայերեն العربية English Français Русский

Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ

Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Երևանի Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Մարկո Ռուբիոն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական արշավն արդյունավետ է համարում

Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ