Տարածաշրջանային

Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնատվությունը կարող Է Թբիլիսիում չանցկացվել

1 րոպեի ընթերցում

Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնատվությունը կարող Է Թբիլիսիում չանցկացվել
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնատվության արարողությունը կարող Է Թբիլիսիում չանցկացվել: Ինչպես հայտնի Է դարձել IPN գործակալությանը, պաշտոնակալման արարողության անցկացման հնարավոր վայրեր են դիտարկվում մի քանի քաղաքներ, բայց թե որտեղ տեղի կունենա նոր նախագահի երդմնատվությունը, առայժմ որոշված չԷ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Սալոմե Զուրաբիշվիլի երդմնատվությունը նշանակված Է դեկտեմբերի 16-ին: Մինչդեռ «Ուժը միասնության մեջ Է» ընդդիմադիր միավորումից նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն դեկտեմբերի 2-ին Ռուսթավելի պողոտայում կայացած բողոքի հանրահավաքում իշխանություններից պահանջել Է մինչեւ դեկտեմբերի 16-ն ստեղծել բողոքողների պահանջների կատարման աշխատանքային խումբ: Գլխավոր պահանջներից մեկը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն Է համամասնական համակարգով:

Դրա հետ մեկտեղ միավորված ընդդիմությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները եւ մտադիր Է դատարան դիմել դրանք անվավեր ճանաչելու պահանջով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում