ՀՀ զինված ուժերը Նախիջևանի հատվածում շարունակում են տիրապետել ռազմավարական նախաձեռնությանը. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում շարունակում են տիրապետել ռազմավարական նախաձեռնությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Դուք տեղյակ եք, որ իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո, Ադրբեջանը շատ արագ հայտարարեց Նախիջևանում 11 հազար հեկտար տարածք գրավելու մասին: Ցավալիորեն Հայաստանում եղան ուժեր, ովքեր գիտակցաբար կամ անգիտակցաբար սկսեցին տուրք տալ այդ ապատեղեկատվությանը: Ես հույս ունեմ, որ դուք հենց սկզբից եք իմացել, որ դա կատարյալ անհեթեթություն է, և ՀՀ զինված ուժերը ինչպես նախկինում վստահորեն պաշտպանել են մեր սահմանները և մեր անվտանգությունը, այնպես էլ հիմա վստահորեն պաշտպանում են մեր սահմաններն ու անվտանգությունը: Իհարկե, նրանք, ովքեր եղել են սահմանին և առաջնագծում և տեղյակ են այդ դիրքային նրբություններին, գիտեն, որ դիրքերը սեզոնային և այլ որոշակի փոփոխությունների են ենթարկվում: Ըստ էության, կարող ենք արձանագրել հետևյալը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ինչպես ամբողջությամբ տիրապետում էին ռազմավարական նախաձեռնությանը, այնպես էլ ամբողջությամբ տիրապետում են ռազմավարական նախաձեռնությանը»,- ասաց Փաշինյանը:

Նա մանրամասնեց, որ դրանում համոզվելու համար 15 օր առաջ եղել է հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում և անձամբ տեղում ծանոթացել է իրավիճակին: «Ես կոչ եմ անում, առաջարկում եմ, որ մենք բարձր ծափահարենք մեր զինվորներին, ովքեր հիմա կանգնած են սահմանին: Ծափահարություններ մեր զինվորներին, մեր զինված ուժերին, մեր սպաներին ու գեներալներին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը, հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում գիտակցում են, որ զինվորների ծառայության պայմաններն առաջիկայում էականորեն պետք է բարելավվեն՝ սկսած սննդամթերքից, շարունակած հագուստով և վերջացրած սպառազինությամբ: «Եվ մենք այսօր շատ հստակ գնում ենք այդ ուղղությամբ: Դա բավականին լուրջ աշխատանք է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն العربية English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ