Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Դոնալդ  Թրամփին՝ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, նշվում է. «Խոր ցավով ընդունեցինք ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան լուրը։ Նա արժանավոր ամերիկացի էր, մեծ հայրենասեր, ով իր տեսանելի հետքը թողեց ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային քաղաքականության մեջ։

Մենք՝ հայերս, մշտապես երախտագիտությամբ ենք հիշելու Ջորջ Բուշ Ավագին թե՛ որպես մեծ քաղաքական գործչի, թե՛ որպես մեծ մարդասերի: Դեռևս ԱՄՆ փոխնախագահ եղած տարիներին, Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, նա իր ընտանիքի անդամներին ուղարկեց Հայաստան՝ ուղեկցելու ամերիկյան օգնությունն ու կիսելու մեր մեծ վիշտը։

Ջորջ Բուշի պաշտոնավարման տարիներին էր, երբ Հայաստանը վերանվաճեց իր անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ԱՄՆ-ի հետ: Նա մեծապես սատար է կանգնել մեր երկրի անկախ պետականության կայացմանն ու ամրապնդմանը:

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ մեր խորին վշտակցությունը փոխանցել Նախագահ Բուշի ընտանիքին ու ԱՄՆ ողջ ժողովրդին։ Այս ծանր պահին ձեզ հետ են մեր սրտերն ու աղոթքները»։

Հայերեն العربية English Français Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել