Առերևույթ ընտրական հանցագործության մասին տվյալներ պարունակող 15 ահազանգեր ստուգվում են, 6 դեպքով նախապատրաստվում են նյութեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում, նոյեմբերի 30-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրված՝ ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ահազանգման դեպքերից 25-ով ձեռնարկվել են ստուգողական միջոցառումներ, կամ ապահովվել են քրեադատավարական համապատասխան ընթացակարգեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դրանցից 19-ը եղել են ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում առանձնացված ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ առերևույթ տեղեկություններ պարունակող հրապարակումներ, 1-ական՝ հաղորդումներ, որոնք ստացվել են ԿԸՀ-ից, պատգամավորության թեկնածուից և ընտրություններին մասնակցող կուսակցությունից, իսկ 3-ը եղել են քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն ներկայացված հաղորդումներ:

Նշվածներից 15-ը, որոնք պարունակել են ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն, որոնցով իրականացվում են ստուգողական գործողություններ:

6 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր:

Մնացած 4 ահազանգերի ուսումանսիրությամբ դրանցում բացակայել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների հատկանիշները:

ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել և գործում է աշխատանքային խումբ՝ ՀՀ գլխավոր դատախազի ղեկավարությամբ:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ