Քաղաքականություն

Բակո Սահակյանի մասնավոր այցը Մոսկվա չի հակասում ՌԴ օրենսդրությանը և միջնորդական առաքելությանը. Մարիա Զախարովան հակադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ին

2 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանի մասնավոր այցը Մոսկվա չի հակասում ՌԴ օրենսդրությանը և միջնորդական առաքելությանը. Մարիա Զախարովան հակադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհիմն է որակել ադրբեջանական կողմի դժգոհությունները՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Մոսկվա կատարած այցի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին կայացած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, Մարիա Զախարովան նշել է, որ Բակո Սահակյանի այցը Մոսկվա եղել է մասնավոր այց:

«Մասնավոր այցի համատեքստում դա չի հակասում Ռուսաստանի օրենսդրությանը, միջազգային պայմանավորվածություններին և Լեռային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը: Ուստի ադրբեջանական կողմի՝ Ռուսաստանին ուղղված դժգոհությունները, մեր կարծիքով, անհիմն են»,- ասել է Զախարովան:

Արցախի Հանրապետության աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնել էին, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին մեկնել է Մոսկվա: Ադրբեջանի ԱԳՆ-ն այցի հետ կապված հայտարարությու էր տարածել՝ նշելով, որ Բակո Սահակյանի մուտքը Ռուսաստանի տարածք թույլ տալը խաթարում է ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը և հակասում է Ռուսաստանի միջնորդական առաքելությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում