1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 30-ին Սեուլից վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում առաջին անգամ գնացք Է ուղեւորվել ԿԺԴՀ, որպեսզի դրանում գտնվող հարավկորեացի պաշտոնական անձինք ու փորձագետները կարողանան հետազոտել մինչեւ Չինաստանի Սինիյջու սահմանամերձ քաղաք ձգվող երկաթուղիների վիճակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել են հարավկորեական ԶԼՄ-ները, վեց վագոնից բաղկացած «միավորիչ գնացքը» բարձրաստիճան ուղեւորներ ունի, նրանց թվում են՝ ազգային միավորման գործերի նախարար Չո Մյուն Գյունը, հողերի եւ տրանսպորտի նախարար Կիմ Հյոն Մին, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ:
Ուղեւորությունը կտեւի 18 օր. այդ ժամանակի ընթացքում կհետազոտվի ԿԺԴՀ-ի 1200 կմ երկաթգիծ՝ պարզելու՝ որտեղ Է արդիականացում պահանջվում կորեական երկու պետությունների միջեւ հաղորդակցության հաստատման համար: Կորեայում երկաթուղիների վերամիավորման շուրջ պայմանավորվածությունը ձեռք Էր բերվել Հյուսիսի եւ Հարավի՝ այս տարվա սեպտեմբերին Փհենյանում կայացած գագաթնաժողովում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: