Տարածաշրջանային

ԵԱՀԿ-ում դրական են գնահատել Վրաստանի նախագահի ընտրությունները

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ում դրական են գնահատել Վրաստանի նախագահի ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը դրական Է գնահատում Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, թեեւ «մեդիամիջավայրը խիստ բեւեռացված Էր»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵԱՀԿ-ի ԽՎ-ի դիտորդների առաքելության ղեկավար Մարգարետա Սեդերֆելտը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանում տեղի Է ունեցել նոյեմբերի 28-ին: Անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել Է ձայների 59,52 տոկոսը, ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն՝ 40,48 տոկոսը: «Վրաստանում առաջին անգամ անցկացվել Է երկրորդ փուլ, եւ դա նախագահի վերջին ուղղակի ընտրություններն են: Մասնակիցները կարող Էին ազատորեն հայտնել իրենց դիրքորոշումները, եւ երկրորդ փուլը բավականին մրցակցային Էր: Ընտրական գործընթացը գնահատված Է դրական, բայց մեդիամիջավայրը խիստ բեւեռացված Էր, որակյալ անկողմնակալ տեղեկատվությունը հասանելի չԷր Վրաստանի քաղաքացիների համար»,-հայտարարել Է Սեդերֆելտը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում