Տարածաշրջանային

Իվանիշվիլին ընտրություններում քվեարկել Է «անցյալի դեմ»

1 րոպեի ընթերցում

Իվանիշվիլին ընտրություններում քվեարկել Է «անցյալի դեմ»

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին քվեարկել Է նախագահի ընտրությունների երկրորդ փուլում եւ հայտարարել, որ իր ձայնը տվել Է զարգացման օգտին եւ «բռնության ու ստի դեմ»:

Իվանիշվիլին ընտրատեղամաս Էր եկել կնոջ, որդու եւ հարսի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք ընտրությունն արել ենք արժանապատվության, արդարության եւ զարգացման օգտին եւ որպեսզի արդյունքում «ոչ» ասենք բռնությանն ու ստին եւ ետ չվերադառնանք: Դուք լավ եք հիշում այն տարիները, նրանց ձեռագիրը լավ Է զգացվում»,- հայտարարել Է Իվանիշվիլին լրագրողներին:

Հարցին, թե Իվանիշվիլին ընդդիմության կողմից ապակայունացման փորձեր սպասում Է արդյոք ընտրությունների գործընթացի ավարտվելուց հետո, նա պատասխանել Է, որ «Էքսցեսների փորձեր կլինեն, բայց մյուս կողմն Էլ պակաս համախմբված չԷ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում