Տարածաշրջանային

Վրաստանի գործող նախագահը քվեարկեց ընտրություններում՝ ակտիվության կոչ անելով համաքաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Վրաստանի գործող նախագահը քվեարկեց ընտրություններում՝ ակտիվության կոչ անելով համաքաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կոչ Է արել ընտրողներին՝ «անպայմանորեն գալ ընտրական տեղամասեր եւ ամրագրել իրենց ընտրությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում»: Այս հայտարարությամբ նա հանդես Է եկել նոյեմբերի 28-ին աոյն բանից հետո, երբ քվեարկել Է Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կոչ եմ անում բոլոր համաքաղաքացիներին՝ անպայմանորեն գալ ընտրատեղամասեր, օգտագործել իրենց քվեաթերթիկը, ամրագրել իրենց ընտրությունը, իրենց դերը խաղալ երկրի իշխանության ձեւավորման գործընթացում»,-ասել Է նախագահը:

Նա ընտրողներին շնորհակալություն Է հայտնել ակտիվության համար եւ վստահություն հայտնել, որ «այդ ակտիվությունը կշարունակվի, ինչը այն բանի երաշխիքն Է, որ ընտրությունները կընթանան բարձր մակարդակով եւ նվազ խախտումներով»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում