Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հրաժարվեցին ՍԾՏՀ ԽՎ պատվո մեդալներից. Արա Բաբլոյանը հորդորեց չքաղաքականացնել հարցը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) երևանյան նստաշրջանի ընթացքում պատվիրակներից մի քանիսը հրաժարվեցին վեհաժողովի պատվո մեդալներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վեհաժողովն իր աշխատանքները սկսել է Երևանում նոյեմբերի 27-ին:

«Կառույցի անդամ երկրների խորհրդարանների կառուցողական դիրքորոշումն ավելի լայն ճանապարհ է բացում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի արդյունավետ աշխատանքների համար»,-ասաց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևն ու մեծ պատիվ համարեց ողջունել Երևանում կայացող վեհաժողովի մասնակիցներին:

Այնուհետ նախատեսված էր պատվիրակությունների ղեկավարներին ՍԾՏՀ պատվո մեդալով պարգևատրելու արարողակարգը։ Սակայն վրացական պատվիրակության ներկայացուցիչը հայտարարեց, որ պատվիրակության ղեկավարը հրաժարվում է մեդալից՝ չմեկնաբանելով այդ քայլը։ Մեդալից հրաժարվեց նաև Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ջեմալ Օզթուրքը։ «Կարծում եմ՝ ես պատիվ չունեմ վերցնելու այդ մեդալը»,- ասաց նա:

Ասաֆ Հաջիևը պարզաբանեց, որ Թուրքիայի պատվիրակության ղեկավարը հրաժարվում է, քանի որ առայժմ մանդատ չի ստացել։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիևը ևս հայտարարեց, որ ինքն ընդամենը երկու տարի է աշխատում կառույցում և չի կարող նման մեդալ ստանալ։

Մեդալ ստացավ նաև ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ Անդրադառնալով մեդալները չվերցնելու հանգամանքին՝ Բաբլոյան ասաց, որ ըմբռնումով է մոտենում նրանց այս որոշմանը: Լրագրողների հետ զրույցում Արա Բաբլոյան նշեց, որ երբ գլխավոր քարտուղարի հետ քննարկել են հարցը, նա ասել է, որ հարկավոր է մեդալներ տալ այն պատվիրակությունների ղեկավարներին, որոնք երկար տարիներ են ղեկավարել պատվիրակությունը:

«Բայց մեր մոտեցումը տարբերվում է: Մենք, նշելով պատվիրակության ղեկավարի անունը, մեդալը տալիս ենք պատվիրակությանը: Չէ որ մենք դա տալիս ենք 25-ամյակի կապակցությամբ, և վստահ եմ, որ երբևիցե չի լինի այնպիսի պահ, որ բոլոր պատվիրակությունները ներկայացված լինեն 10 տարի կամ ավել աշխատած ղեկավարներով: Այդ առումով մենք Հաջիևի հետ պայմանավորվեցինք, որ մեդալներ կտանք բոլորին: Եվ հետագայում կազմակերպությունն ունի հնարավորություն առանձին պարգևատրելու երկարատև աշխատանքի համար նրանց, ովքեր հիմա ղեկավար չեն, սակայն երկար տարիներ ղեկավար են եղել: Հայաստանը և ես՝ որպես այս համաժողովի կազմակերպիչ, ազնիվ ենք և պատրաստ ենք բոլորին պարգևատրել: Իհարկե, նրանք, ովքեր հրաժարվեցին, փաստորեն մերժեցին իրենց պատվիրակություններին ունենալ այդ հաճույքը»,-ասաց Բաբլոյանը:

Անդրադառնալով Թուրքիայի պատվիրակության ղեկավարի՝ մեդալից հրաժարվելու քայլին՝ Բաբլոյանն ասաց, որ Թուրքիայի պատվիրակության ղեկավարը դեռ հաստատված ղեկավար չէ, և գլխավոր քարտուղարն այդ փաստը հատուկ նշեց, որ ճիշտ գնահատվի նրա հայտարարությունը: «Թուրքիայի կողմից ղեկավարի պաշտոնակատարն էր, դրա համար նա գտավ, որ միայն ղեկավարը կարող է ընդունել մեդալը: Իսկ Ադրբեջանը և Վրաստանը թող իրենք ասեն, թե ինչու հրաժարվեցին: Իրենք գնահատեցին, որ իրենք կարճ են աշխատել և արժանի չեն: Մենք պատրաստ էինք պարգևատրել»,-նշեց նա:

Բաբլոյանը շեշտեց, որ չէր ցանկանա քաղաքականացնել հարցը, քանի որ այս կազմակերպությունը պետք է զբաղվի տնտեսական համագործակցության հարցերով: Բաբլոյանի կարծիքով՝ որքան քիչ քաղաքականացվեն նման մոտեցումները, այնքան կօգնեն տնտեսական համագործակցության հարցում առաջ գնալու հարցում: «Տարածաշրջանային խնդիրներ ունենք, եթե քաղաքականացնենք այս հարցը, ապա դրանք խիստ խոչընդոտ կարող են հանդիսանալ մեր հիմնական նպատակներին՝ տնտեսական և առևտրային հարաբերությունների առումով»,-ասաց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը հրավիրված է եղել միջոցառմանը, սակայն անձնական պատճառներով չի կարողացել ներկայանալ։

Սևծովյան տնտեսական համագործակցությունը տարածաշրջանային կազմակերպություն է՝ ստեղծվածՍևծովյան տարածաշրջանի11 պետությունների կողմից։ Կազմակերպության հիմնական նպատակն է Սևծովյան տարածաշրջանում ապահովել կայունություն, տնտեսական զարգացում, բարգավաճում և խաղաղություն։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում էՍտամբուլ քաղաքում: Անդամներն են Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Սերբիա, Ռուսաստան, Ռումինիա, Մոլդովա, Հունաստան, Թուրքիա, Բուլղարիա, Ադրբեջան և Ալբանիա:

Հայերեն العربية English Français Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար