Քաղաքականություն

Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, մեկ այլ հրամանագրով Մհեր Մարգարյանը հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: Նա նշանակվել էր 2018 թվականի օգոստոսի 13-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում