Պարույր Հովհաննիսյանն ազատվել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից; «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի ստորագրած որոշումից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Պարույր Հովհաննիսյանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի նոյեմբերի 9-ից: