Աշխատանքներ են տարվում ստեղծարար ոլորտներն ավելի զարգացնելու ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացավ «Կառավարման և առաջնորդության» երկրորդ ամենամյա համաժողովը, որը նպատակ ունի խթանելու ստեղծարար ոլորտների զարգացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովը կազմակերպվել էր «Այ Էյ Բի» բիզնես միջազգային ակադեմիայի կողմից՝ Հայաստանում Բրիտանական դեսպանության և Բրիտանական խորհրդի աջակցությամբ:

Համաժողովը նաև նպատակ ունի նպաստել կառավարման և առաջնորդության ոլորտում պրակտիկ մասնագետների և ակադեմիական հանրության միջև համագործակցության զարգացմանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջոցառման շնորհիվ հնարավորություն է ընձեռվում կառավարչական հմտություններ փոխանցել՝ հաշվի առնելով լավագույն փորձը:

«Մեզ համար շատ կարևոր է և լավ հնարավորություն՝ ունենալ այնպիսի կառավարիչներ, ովքեր տիրապետում են ժամանակակից կառավարման տեխնոլոգիաներին»,-նշեց Խաչատրյանը և հավելեց, որ այսօր Հայաստանում որակյալ կառավարիչների պակաս կա:

«Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը համաժողովի ընթացքում ասաց, որ առաջնորդության և կառավարման հետ կապված մարտահրավերները բազմազան են՝ հատկապես ստեղծարար ոլորտներում:

«Մեր առաքելությունն է արդեն իսկ կայացած, ինչպես նաև մասնագիտական զարգացման ուղին նոր բռնած երիտասարդ մասնագետների համար ապահովել միջազգայնորեն ճանաչում ունեցող կրթական և փորձի փոխանակման հարթակ: Այն թույլ կտա բարձրացնել ստեղծարար ոլորտների մրցունակությունը»,- շեշտեց Մարտիրոսյանը:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշեց, որ այս ասպարեզում Հայաստանն ունի համապատասխան տաղանդներ:

«Հայաստանն այս ոլորտում պետք է կարողանա «արտահանել» իր կարողությունները: Ես հավատում եմ, որ ստեղծագործ միջավայրում այդ ունակությունները կարող են վերածվել շատ հաջողակ բիզնեսի: Մենք ցանկանում ենք կիսել մեր փորձը Հայաստանի հետ»,- ասաց Ջուդիթ Ֆարնուորթը:

Կառավարման և առաջնորդության երկրորդ ամենամյա համաժողովը ներգրավել էր շուրջ 200 մասնագետի, 15 հեղինակավոր միջազգային և տեղացի փորձագետի ու դասընթացավարի, ովքեր ներկայացնում են տարբեր ստեղծարար ոլորտներ՝ գովազդ և մարքեթինգ, ճարտարապետություն, արհեստներ, հեռուստատեսություն, դիզայն և այլն:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում