Ադրբեջանում ընթացիկ տարում 112 կին է ինքնասպան եղել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում ընթացիկ տարում 112 կին է ինքնասպան եղել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/11/955844.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում 2018 թ. հունվար-հոկտեմբերին ընթացքում 112 կին ինքնասպան է եղել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի հաղորդմամբ՝ 9 ամսում գրանցվել է իգական սեռի ներկայացուցիչների ինքնասպանության փորձի 135 դեպք, որոնցից 112-ն ավարտվել են մահվամբ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնասպանություն կատարածներից 11-ը եղել են անչափահասներ: