Թաշվյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հարթակը վայելում է միլիոնավոր մարդկանց վստահությունը. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաշվյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հարթակը վայելում է միլիոնավոր մարդկանց վստահությունը։ Եվ այսպես լինելու է միշտ, որովհետեւ մենք սիրում ենք մեր ժողովրդին, հպարտանում ենք նրանով, խոնարհվում ենք նրա առաջ, ծառայում ենք նրան։ այս մասին նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով նոյեմբերի 24-ի համաերևանյան երթին։

«Նրանց, ովքեր խոսում են այսօրվա երթի մասնակիցների իբր փոքր թվի մասին. հըլը 37 կիլոմետր երթ արեք, տեսնենք ձեր տնից քանի՞ հոգի կգա։ Կամ դուք տեղ կհասնե՞ք, թե ոչ։

Այսօրվա երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, յուրաքանչյուրը իր թաղում, իր չափով։

Տասնյակ հազարավոր մարդիկ օդային համբույրներ են ուղարկել եւ ստացել։

Թաշվյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հարթակը վայելում է միլիոնավոր մարդկանց վստահությունը։ Եւ այսպես լինելու է միշտ, որովհետեւ մենք սիրում ենք մեր ժողովրդին, հպարտանում ենք նրանով, խոնարհվում ենք նրա առաջ, ծառայում ենք նրան։

Այսօրվա երթը տեւել է 9.5 ժամ: Այս երթը դեռ շարունակվելու է երկար։ Եթե մտահոգված եք, սառը ցնցուղ ընդունեք։

Հ.Գ. Այսօրվա երթի տեսանյութերի դիտումները հատել է մեկ միլիոնը։ Նվազագույնը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նա երթի ամփոփիչ ելույթի ընթացքում հայտարարեց, որ այսպիսով ազդարարում է Հայաստանում ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխության սկիզբը:

Հայերեն العربية English Français Русский

Երևանում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց

Ալեն Սիմոնյանն ու «Save Armenia»-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը

Ղարաբաղից տեղահանված ավելի քան 45 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր

Իրականությո՞ւն, թե՞ խեղաթյուրված ճշմարտություն. «Գոյ» թատրոնը «Խելագարը» ներկայացմամբ ազդարարեց վերադարձը

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան միացել է Հայաստանի 170 բնակավայր

Զոլաքարում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության»

Ղարաբաղից տեղահանվածների աշխատանքի, բնակապահովմանն առնչվող հարցերի վերաբերյալ քննարկում