Հասարակական

Հակոբ Արշակյանն անդրադարձել է Հյուսիս-հարավ ծրագրում հայտնաբերված խախտումներին

1 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանն անդրադարձել է Հյուսիս-հարավ ծրագրում հայտնաբերված խախտումներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի» առաջին տրանշում 2 միլիոն դոլարի չափով խախտումներ են հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

«Տրանշ 1-ով մեր կողմից բացահայտվել է շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով կրկնակի վճարված աշխատանք, որը համապատասխան ընթացակարգով հետ կգանձվի»,-ասաց նա՝ հավելելով, որ ևս 2 միլիոն դոլարի չափով հիմա վերջնական քննություն է կատարվում, և սա դեռ վերջը չէ:

«Որակի վերահսկողության առումով Տրանշ 1-ով և 2-ով ցեմենտի, խճի և բետոնի փորձանմուշներ են վերցվել և ուղարկվել Կանադա լրացուցիչ փորձաքննության»,-հավելեց նախարարի պաշտոնակատարը:

«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի» առաջին տրանշի վարկային համաձայնագիրը կնքված է 2009 թ-ի հոկտեմբերի 12-ին: Առաջին տրանշի շինարարության պայմանագրային գինն էր սահմանվել 70,4 մլն ԱՄՆ դոլար՝ ներառյալ հարկերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում