Բարձրանալու է 350 հազար մարդու աշխատավարձ և 85 հազար մարդու թոշակ. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համար զարմանալի են խոսակցությունները, թե 2019թ. աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի սպասվում: Համաերևանյան երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ եկամտահարկի նվազեցման արդյունքում բարձրանալու է 350 հազար մարդու աշխատավարձ: «Հուլիսի 1-ից մենք արդեն բարձրացրել ենք 206 հազար մարդու աշխատավարձ: Նաև պետական հիմնարկներում կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում աշխատավարձերի բարձրացում այսօր արդեն տեղի է ունենում: Օրինակ, երկու օր առաջ բնապահպանության նախարարը ինձ զեկուցեց, որ Հատուկ պահպանվող տարածքներում արդյունավետության բարձրացման արդյունքում անտառապահների և պահպանությամբ զբաղվող անձանց աշխատավարձերը բարձրացել են 30-50 տոկոսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելեց, որ 85 հազար մարդու թոշակներն ու նպաստները ևս ավելանալու են: «2019թ. կատարվելիք փոփոխությունների արդյունքում այլևս մենք աղքատության գծից ներքև թոշակառու և նպաստառու չենք ունենալու: Այսինքն, մենք այդ մարդկանց մինչև հիմա թոշակը և նպաստը տալիս էինք՝ լավ իմանալով, որ դա չի բավարարելու, որպեսզի նրանք իրենց նվազագույն սննդամթերքն ապահովեն: Մենք այս տարի միանգամից 85 հազար մարդու թոշակ 10 հազար դրամով բարձրացնում ենք: Եվ մենք այս գործընթացը շարունակելու ենք, այդ թվում՝ պետական հիմնարկներում: Արդյունավետության բարձրացման արդյունքում հսկայական միջոցներ են խնայվելու և այդ միջոցներով աշխատավարձերը բարձրացվելու ենշ: Այդ գործընթացն արդեն այսօր տեղի է ունենում»,- եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն العربية Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող