Քաղաքականություն

Խորհրդարանն ընտրվելու է ամբողջ ժամկետով գործելու համար. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

Խորհրդարանն ընտրվելու է ամբողջ ժամկետով գործելու համար. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո համաձայնության կառավարություն ձևավորելու իմաստ չկա: «Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը, ընտրություններից հետո պետք է լինի հստակ ժողովրդի ընտրած ուժեղ կառավարությունը»,- «Արմեպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի դիտարկմանը, թե նոր խորհրդարանը 1-1,5 տարվա կյանք է ունենալու, քանի երկրում հիմնական փոփոխություններևը չեն կատարվել՝ Ընտրական օրենսգիրքը չի փոխվել, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն հեռացվել քաղաքականությունից, Փաշինյանն ասաց. «Իսկ ի՞նչ է արվել: Կարծում եմ, որ Հայաստանում բոլորը երկար կյանք կունենան: Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այն ընտրվում է ամբողջ ժամկետով գործելու համար, ոչ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշել: Խորհրդարանը լինելու է լեգիտիմ, որովհետև ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ: Հայաստանն արդեն իսկ հեղափոխությունից հետո ազատ համացանց ունեցող երկիր է և միջազգային կառույցներն արձանագրում են, որ Հայաստանում խոսքի ազատությունն աննախադեպ բարձր մակարդակի է: Այս պայմաններում ընտրված խորհրդարանը լինելու է լեգիտիմ, ուժեղ և ժողովրդի մանդատով օժտված»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում