Շան ձագին բանտ են նետել ոստիկանին կծելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում չաու-չաու շնիկը ճաղավանդակում Է հայտնվել այն բանի համար, որ կծել Է ոստիկանի ձեռքը: Ինչպես հայտնել Է Daily Mail հրատարակությունը, երկրի բազմաթիվ բնակիչների կարծիքով՝ շնիկի նկատմամբ անհամաչափ խիստ վճիռ Է կայացվել:

Միջադեպը նոյեմբերի 16-ին տեղի Է ունեցել Նորթհեմփթոնշիրի կոմսության Սթոք-Բրուեռն գյուղում: Բանգլ անունով չորսամսական շնիկը դուրս Է վազել իր տերերի՝ միլիոնատեր բանկիրներ Հեյսերի տան դարպասից, եւ հայտնվել ճանապարհի վրա՝ թույլ չտալով, որ ավտոմեքենաներն անցնեն: Այնտեղ նրան փորձել Է բռնել ոստիկանը, բայց անհնազանդ շունը կծել Է նրա ձեռքի դաստակը եւ նախաբազուկը: Շանը տարել են բաժին եւ գցել վանդակը: Շնիկը պետք Է բանտարկության մեջ անցկացնի մինչեւ ինն ամիս: Կարգի պահապանները վստահեցնում են, որ գործում են 1991 թվականի օրենքին՝ «Վտանգավոր շների մասին» ակտին, համապատասխան:

Ոստիկանների վճիռը բողոքներ Է առաջացրել բնակիչների շրջանում: Վեց օրում ավելի քան 2,5 հազար մարդ Է անդամագրվել Facebook-ում ձեւավորված խմբին, որը կոչ Է անում ազատ արձակել Բանգլին: Շան տերը՝ Դեւիդ Հեյսը, հայտարարել Է, որ հարգում Է ոստիկանությանը, բայց վճիռը համարում Է չափազանց խիստ եւ ոչ համարժեք: Նա հավելել Է, որ իր 15 տարեկան որդին այնքան Է վշտացել շնից բաժանվելու պատճառով, որ ինքն ստիպված Է եղել օրվա կեսին նրան դպրոցից տուն տանել:

Նաեւ, Հեյսի խոսքով, շունը վանդակում վախ ու սթրես Է ապրում: Նա փաստաբանների Է վարձել, որպեսզի նրանք պարզեն տեղի ունեցածը եւ պաշտպանեն շնիկին:

Հայերեն Русский

«Շիրակ»-ն արձագանքել է Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունների վերաբերյալ ՀՖՖ-ի առաջարկին

Պատրաստ ենք ավելի ընդլայնել Երևանի և Թբիլիսիի միջև առկա ռազմավարական գործընկերությունը. Վրաստանի ԱԳ նախարար

Մինչև 2 տարեկաները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան․մեկնարկում է փորձնական ծրագիր

ՖԱՖ-ը բողոքում է. երկրպագուները չեն կարողանում ձեռք բերել ֆուտզալի հավաքականի խաղի տոմսերը

Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը մշտապես կրել է ռազմավարական բնույթ. Արարատ Միրզոյան

Համահայկական ձմեռային խաղերին կմասնակցի աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ

2023 թվականին ՀՀ-ում գրանցվել է գիտական հրապարակումների պատմականորեն ամենամեծ ծավալը միջազգային հեղինակավոր պարբերականներում

Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոնը Արամ Հակոբյանն է

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում Հայաստանը հնարավոր է համարում անցման ընթացակարգերի պարզեցումը. Միրզոյան

ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը