Աշոտ Թավադյանը Հայաստանում դրամավարկային բարեփոխումների քաղաքականության իրականացումը տեսնում է փուլային տարբերակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության բարեփոխումները անհրաժեշտ է իրականացնել փուլային տարբերակով:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, նոյեմբերի 21-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը: Նրա խոսքով` 40 տարի առաջ Չինաստանը գտնվում էր վերափոխման փուլում և փայլուն կերպով կարողացավ դուրս գալ այդ վիճակից` փուլային տարբերակով ձևավորելով հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն:

«Չինաստանում առաջին հերթին մեծ նշանակություն են տալիս հստակ նպատակների ձևավորմանը, այդ նպատակներին հասնելու մեխանիզմների ձևավորմանը, և, որպես կանոն, այդ նպատակներին հասնելը կատարվում է փուլային տարբերակով: Դրանից ելնելով՝ ձևավորվում է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն»,- ասաց Թավադյանը:

Նրա խոսքով` Հայաստանը ներկայումս փոխում է իր հարկաբյուջետային քաղաքականությունը, բայց դա դեռ կրում է որոշակի իներցիոն բնույթ:

«Առայժմ մեր դրամավարկային քաղաքականությունը գտնվում է կարծրացած վիճակում: Հաշվի առնելով դա, իհարկե, դրամավարկային քաղաքականությունը փոփոխության կարիք ունի»,- ասաց նա:

Ըստ Թավադյանի` Չինաստանը ներկայումս իրականացնում է այնպիսի դրամավարկային քաղաքականություն, որը նպաստում է ներդրումներին:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում զեկուցողներն անդրադարձան պատմական, քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերի լայն շրջանակի:

Գիտաժողովին մասնակցել են ՀՀ կառավարության և խորհրդարանի անդամներ, մի շարք դեսպանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ Հայաստանից և այլ երկրներից:

Հայերեն

ՀՀ ԱԺ նախագահն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար

Մոսկվայում ռետրո տրամվայների շքերթ է անցկացվել

Մոսկվայի «Տապան» թանգարանում տեղի է ունեցել հոգևոր երգեցողության փառատոն

COP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտի

Սալարկվում է Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհը

Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 11-ի

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է արտերկրի հեղինակավոր բուհերի դասախոսներին

Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա. ՊԵԿ

Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Դատախազություն