Իբրահիմովիչը մոտ է «Միլան» տեղափոխվելուն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միլան» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն հայտարարել է, որ իտալական ակումբը մոտ է «Լոս-Անջելես գելեքս»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագիր ստորագրելուն, ով նախկինում արդեն հանդես եկել է «Միլան»-ում:

Ավելի վաղ հաղորդում էր, որ «Միլան»-ը վեցամսյա պայմանագիր է առաջարկել շվեդ հարձակվողին՝ այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Իբրահիմովիչն իր հերթին ցանկանում է ստանալ 18-ամսյա երաշխավորված համաձայնագիր: Հարձակվողի պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ ավարտվում է մեկ տարուց:

«Իբրահիմովիչը շատ մոտ է «Միլան» տեղափոխվելուն, դա փաստ է: Այժմ մանրամասների մեջ մտնելու ժամանակը չէ, բայց դա արդեն այժմ ավելին է, քան գաղափարը: Զլատանն ունի յուրահատուկ որակներ, պայքարում է և կարողանում մոտիվացնել մյուս խաղացողներին դաշտում և դրանից դուրս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հայերեն Français Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը