Հասարակական

Քրեական գործերի ընթացքին տիրապետելը չի նշանակում միջամտել քննությանը. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Քրեական գործերի ընթացքին տիրապետելը չի նշանակում միջամտել քննությանը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կոռուպցիոն կամ այլ գործերին տիրապետելը, տեղեկացված լինելը չի նշանակում քննության ընթացքին միջամտել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Բազմաթիվ քրեական գործեր քաղաքական հարցերով են ուղեկցվում: Այդ գործերի հետ կապված ինձ հարցեր են տալիս լրագրողները, միջազգային կազմակերպությունները, իրավապաշտպանները, հետևաբար պետք է ինֆորմացված լինեմ, որ կարողանամ պատասխանել: Քրեական գործերով օպերատիվ ուղեկցումն իրականացնում են Ազգային անվտանգությունը, Ոստիկանությունը, այս երկու մարմինն էլ ՀՀ վարչապետին ենթակա մարմիններ են: Հայտնի գաղտնալսման հետ կապված, երբ ներկայացնում էի, թե ինչ է տեղի ունեցել, նույնիսկ միջազգային շփումներում հարցեր էին տրվում, և ես չեմ կարող տեղեկատվությանը չտիրապետել: Իհարկե, դա ամենևին չի նշանակում, թե ես գործերի քննությանը որևէ կերպ միջամտում եմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մյուս կողմից՝ նա նշեց, որ պետք է հասկանալ՝ շատ գործերի քննությունը հնարավոր է դարձել այն պատճառով, որ ինքն է դարձել Հայաստանի վարչապետ:

«Եթե ես չլինեի, նախորդ վարչապետը շարունակեր պաշտոնավարեր, ապա այդ գործերից ոչ մեկը քննության չէր արժանանալու կամ արժանանալու էր այնպիսի քննության, ինչը մինչև հիմա եղել է»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում