Միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը չի լինելու լուռումունջ համակերպվողի դերում. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը չի լինելու լուռումունջ համակերպվողի դերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Գեղարքունիքի մարզպետարանում համայնքների ղեկավարների, դպրոցների և առողջապահական հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ընթացքում ՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Բելառուսի ԱԳՆ-ի վերջին հայտարարության հետ կապված ներկաներից մեկի մտահոգությանը:

«Ես կարծում եմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է մի բան արձանագրեն, որ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու, երբ որ մենք լուռումունջ համակերպվողի դերում ենք»,- ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ այդ հարաբերություններում Հայաստանի ժողովուրդը և կառավարությունը ի վիճակի է պահպանել և պաշտպանել երկրի շահերը: «Սրա հետ բոլորը պետք է հաշվի նստեն, և ես ձեզ խոստանում եմ, որ հաշվի կնստեն»,- եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն العربية English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար