Շոպենն ու Կոմիտասը` մեկ հարկի տակ. Գյումրիում համերգով նշեցին Լեհաստանի անկախության 100-ամյակը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում բնակվող լեհերի համար Լեհաստանի դեսպանությունը կազմակերպել է Լեհաստանի անկախության օրվան նվիրված միջոցառում: Գյումրու Վարդան. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ Լեհաստանի անկախության 100-ամյակին նվիրված համերգ: Համերգին հնչեցին Կոմիտասի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները:

Միջոցառումն անցկացվեց Հայաստանում Լեհաստանի դեսպանատան, լեհական համայնքի և Գյումրիում Հայաստանի լեհերի միության` «Պոլոնիա»-ի նախաձռնությամբ: Համերգային ծրագրում ներառվել էին հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, կոմպոզիտոր, երգահան Կոմիտասի ու լեհ կոմպոզիտոր և վիրտուոզ դաշնակահար Ֆրեդերիկ Շոպենի ճանաչված գլուխգործոցները:

Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը «Արմենպրես»-ին տեղեկացրեց՝ մինչ Գյումրիում ներկայացնելը համերգը ներկայացվել էր նաև Երևանում՝ մայիսին Կոմիտասի տուն թանգարանում: «Հայաստանում ապրող լեհերի ամենամեծ համայնքը Գյումրիում է և Լեհաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումը պետք է նաև ներկայացվեր այս քաղաքում: Ինչպես Շոպենն, այնպես էլ Կոմիտասը ճանաչված արվեստագենտեր են. երկուսն էլ, ճիշտ է, իրենց հայրենիքների անկախությունը չեն տեսել, բայց մեծ դեր են ունեցել ազգային գիտակցության ու ինքնության ճանաչման գործում»,- նշեց արտակարգ և լիազոր դեսպանը: Անդրադառնալով հայ-լեհական հարաբերություններին՝ Պավել Չեպլակը նկատեց. «Ուրախ եմ, որ վերջին երկու տարիների ընթացքում հայ-լեհական հարաբերությունները շատ լավ են զարգանում: Հուսով եմ՝ առաջիկայում ևս, ԱԺ ընտրույթուններից հետո այդ հարաբերությունները կխորանան՝ նոր ոլորտներ ընդգրկելով»:

Լեհաստանի ազգային տոնը, որը նշվում է նոյեմբերի 11-ին՝ ի նշան 1918 թվականին Ռեչ Պոսպոլիտայի բաժանումից 123 տարի հետո (1795-1918) ձեռքբերած անկախության: Տոնը օրինական ուժի մեջ է մտել 1937 թվականի ապրիլի 23-ից, չեղարկվել է 1945 թվականի հուլիսի 22-ին՝ Պետական ազգային խորհրդի կողմից սահմանված օրենքով: Վերականգնվել է 1989 թվականին՝ Լեհաստանում համակարգային փոփոխությունների շրջանում:

Հայերեն English Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են