Սպորտ

Ազատ ոճի ըմբիշներն անհաջող մեկնարկեցին 

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճի ըմբիշներն անհաջող մեկնարկեցին 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ազատ ոճային ըմբիշ 65 կգ քաշային Վարդգես Կարապետյանը մեկնարկել է պարտությամբ՝ 0:11: 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը 8:2 հաշվով հաղթել է իրանցի ըմբիշին, 1/8-ում պայքարել ուզբեկ Իբոդովի հետ և պարտվել 3:6 հաշվով:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են նաև Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Սարգիս Հովսեփյանը (92 կգ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում