Տնտեսություն

ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգելու արտոնությունից օգտվող ընկերությունները կստեղծեն 925 աշխատատեղ

1 րոպեի ընթերցում

ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգելու արտոնությունից օգտվող ընկերությունները կստեղծեն 925 աշխատատեղ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու համար ընթացիկ տարվա 9 ամիսներին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել 13 ներդրումային ծրագիր:

Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարությունից տեղեկացնում են, որ հավանության արժանացած ծրագրերի ներդրումային ընդհանուր ծավալը կազմում է 46 մլրդ ՀՀ դրամ: Բիզնես ծրագրերը կյանքի կոչելու դեպքում նախատեսված է ստեղծել 925 աշխատատեղ:

Ծրագրերը ներկայացրած ընկերությունները ներկայացնում են թեթև արդյունաբերությունը, այգեգործությունը, ալկոհոլային խմիչքների արտադրությունը, էլեկտրաէներգիայի արտադրությունը, ծխախոտի արտադրությունը, հանքարդյունաբերությունը և այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում